Jump to content

Ստանիսլավսկու փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն3,5 կմ

Ստանիսլավսկու փողոց (ռուս.՝ Улица Станиславского), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հիմնական փողոցներից մեկը։

Տեղակայված է քաղաքի կենտրոնում և նրա հնագույն փողոցներից մեկն է։ Այն սկսվում է Դոնի 5-րդ կորպուսի հրապարակում և ավարտվում Թատերական պողոտայի հետ խաչմերուկում՝ հատելով քաղաքի 23 փողոց։ Ստանիսլավսկու փողոցում անցկացված է տրամվայի գիծ։

Փողոցն անվանվել է ռուս մեծանուն դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ, ռեալիզմի ներկայացուցիչ Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու (1863-1938) անունով։

19-րդ դարի սկզբում սա քաղաքի կենտրոնական փողոցն էր։ Սկզբում այն կոչվում էր Պոչտովայա փողոց[1]։ Սա ամենաաշխույժ երկայնական փողոցներից մեկն էր, որտեղ գտնվում էր առաջին քաղաքային փոստային կայանը։ Ուղևորների և այլ մարդկանց կուտակումները, բազմաթիվ փոստային և ուղևորատար կառքերը, ինչպես նաև ծածկասահնակերը փողոցին յուրահատուկ գունեղություն էին հաղորդում։ Հետագայում փողոցը կոչվել է Ստարոպոչտովայա, իսկ 1938 թվականին անվանվել է ռուս մեծանուն դերասան, ռեժիսոր Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու (1863-1938) անունով[2]։

2017 թվականին սկսվել և 2018 թվականին ավարտվել է Ստանիսլավսկու փողոցի լայնածավալ վերակառուցումը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]